ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
-Սիրիայում գտնվող այն ընտանիքներին, որոնք մեր մարդկային և մարդասիրական հոգատարության ու օգնության կարիքն ունեն, մեր վարչությունների միջոցով փորձում ենք հնարավորինս օգնել, թեթևացնել նրանց վիճակը:
Այս տարի առաջին անգամ կմասնակցեն Նոր Գեղիի, Բալահովիտի, Այնթափի, Եղեգնաձորի, Գավառի արվեստի դպրոցի երաժշտական, Ներքին Բազմաբերդի, «Բում-բումիկ», «Առլեկին» և «Կրակե շոու» թատերախմբերը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, հայտարարել է Թուրքիայում լրագրողների իրավունքների սիստեմատիկ խախտման դեպքերի մասին։
Որքան օրացուցային տարին մոտենում է ավարտին, այնքան համառ են դառնում «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` համաշխարհային ֆուտբոլի այս կամ այն գրանդ ակումբը գլխավորելու մասին խոսակցությունները:
Քուվեյթում կիրակի ավելի քան 100 մարդ, այդ թվում 11 ոստիկան է վիրավորվել ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումից։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Ստամբուլում կայացել է WTA ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը, աշխարհի թիվ երեք թենիսիստուհի, ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսն ու թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Վիկտորիա Ազարենկան հայտնվել են նույն` կարմիր խմբում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...